1 տոննա մսի առգրավում, քրեական վարույթ ու 8 ձերբակալված. միջադեպ Խորենացու մսի շուկայում

ՎՎահե Դավթյան

Միջադեպ՝ Խորենացու փողոցի մսի շուկայում. ոչ սպանդանոցային ծագման մսի մատակարարից ՍԱՏՄ տեսուչներn այսօր շուրջ մեկ տոննա միս են առգրավել: Խախտումների պատճառով մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը: ՍԱՏՄ պաշտոնյան «Lուրեր»-ին վստահեցրել է, որ շարունակելու են թույլ չտալ, որ սպառողների սեղանին չստուգված միս հայտնվի: Ի դեպ, այսօրվա միջադեպի հետևանքով 8 անձ է ձերբակալվել: ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին: Կառույցից տեղեկացրել են, որ կուսումնասիրեն բնակավայրերում սպանդանոցների բացակայության մասին մսավաճառների բարձրացրած հարցը:

Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում