Օրը՝ 60 վայրկյանում | 28.11.2024

ԼԼուսինե Մուրադյան

Աստանայում տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը. Հայաստանը չի մասնակցել:

Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Լեհաստանը դիտարկում է Հայաստանում Եվրամիության առաքելությունում իր ներկայացուցիչների թիվն ավելացնելու հարցը․ Դուդա:

Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման մասին հայտարարություն են ստորագրել:

Ռուսաստանը 90 հրթիռով և 100 ԱԹՍ-ով համալիր հարված է հասցրել Ուկրաինային. խոցվել է 17 ռազմական օբյեկտ. Պուտին:

«Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին:

Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու:

Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իրանի փոխարտգործնախարարները կքննարկեն միջուկային գործարքը:

Բաքվում Լեհաստանի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն:

Կոբախիձեն վերընտրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում: 

Արաղչին ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը:

Իսրայելի և «Հըզբոլլահի» հրադադարը հույսի առաջին շողն է. Գուտերեշ:

Սիրիայում զինված խմբավորումները հարձակում են սկսել կառավարական զորքերի վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում