ԿԳՄՍՆ բյուջեից կկատարվի 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի վերաբաշխում կրթական օբյեկտների շինաշխատանքների համար

ԼԼուսինե Մուրադյան

ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից 2024 թվականի պետբյուջեով կկատարվի 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի վերաբաշխում մի շարք կրթական օբյեկտների մասով շինաշխատանքներն ավարտելու համար: Որոշման նախագիծը Կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ խոսքը 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցների մասին է, ինչպես նաև 1 դպրոցի մարզադահլիճի կառուցման, 2 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման, 1 մանկապարտեզի և 1 դպրոցի կառուցման շինաշխատանքների ու հարակից ծառայությունների համար:

Գումար է հատկացվելու նաև 1 կրթահամալիրի նախագծման համար, ինչպես նաև Աճարկուտ բնակավայրում բասկետբոլի դաշտի կառուցման համար:

«Այս աշխատանքների համար հատկացվում է 1 մլրդ 444 մլն դրամ: Լրացուցիչ ևս 832 մլն դրամ ուղղվում է մի շարք օբյեկտների չափագրման աշխատանքներին, որոնք արդեն իսկ նշված դպրոցների և մանկապարտեզների թվում են»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թվարկեց՝ խոսքն ինչ օբյեկտների մասին է, ապա մարզպետներին խնդրեց տեղեկություն ներկայացնել այդ օբյեկտների կառուցման ընթացքի  մասին, և թե արդյոք ժամկետներ խախտվե՞լ են այն օբյեկտների պարագայում, որոնք նախագծով նշված է, որ արդեն իսկ պետք է գործարկված լինեն:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում