Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել

ԼԼուսինե Մուրադյան

Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները նոյեմբերի 5-ի ժամը 23:20-ին Փամբակ գյուղում ծառայության ընթացքում նկատել են երկու երիտասարդի, որոնց մոտ որսորդական հրացաններ կային: Երիտասարդները հրացանների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել: Հրացանների օրինականությունը, ինչպես նաև զենք պահելու և կրելու թույլատվությունը ստուգելու նպատակով պարեկները երիտասարդներին տեղափոխել են համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին: Այստեղ պարզվել է, որ երկփողանի և մեկփողանի ողորկափող հրացանների օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ երիտասարդները չունեն: Նրանք բաժնում ներկայացրել են նաև 16 մմ տրամաչափի 14 փամփուշտ:

Փամբակ գյուղի բնակիչ՝ 22-ամյա, Բյուրեղավանի բնակիչ՝ 23-ամյա երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին:

Նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին ծառայություն իրականացնելիս թմրանյութ պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տարել 36-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածով փաթեթ և երկու դանակ: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը թմրանյութ է, անձնական օգտագործման համար ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով:

Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում