Ուկրաինային հեռահար զենքի մատակարարման կոնսենսուս չկա. Բայդեն

ԼԼիլիթ Ասատրյան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ՝ հոկտեմբերի 18-ին, կոչ է արել Արևմուտքին՝ պահպանել աջակցությունը Ուկրաինային, քանի որ Կիևին սպասվում է խստաշունչ ձմեռ, իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունը մտահոգություններ է առաջացնում Վաշինգտոնի վճռականության հարցում:

Բայդենը Բեռլին կատարած մեկօրյա ուղևորության ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ փակ բանակցություններ է վարել՝ քննարկելու հարցեր, սկսած Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելքում ընդլայնվող հակամարտությունը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կեսօրին միացել են Բայդենին և Շոլցին՝ «քառյակի հանդիպմանը», որը հիմնականում կենտրոնացած է եղել այն հարցի ուղղությամբ, թե ինչպես դադարեցնել մարտերն Ուկրաինայում, քանի դեռ ռուսական ուժերը առաջ են շարժվում:

Բեռլինից վերադարձի ճանապարհին Բայդենը հայտարարել է, որ չկա կոնսենսուս Ուկրաինային հեռահար զենք տրամադրելու հարցում: Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամիսներ շարունակ խնդրում է արևմտյան երկրներին տրամադրել նման զինատեսակ` Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։ «Այժմ չկա համաձայնություն հեռահար զենքի վերաբերյալ»,- Բեռլինում լրագրողներին ասել է Բայդենը:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում