Օրը՝ 60 վայրկյանում | 08.10.2024

ԼԼուսինե Մուրադյան

Կրեմլում Պուտինն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ:

ԱՊՀ երկրները մեր ամենամոտ հարևաններն ու բարեկամներն են, ռազմավարական գործընկերները. Պուտին:

Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

Այս տարի Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային ցուցանիշի՝ 14-16 մլրդ դոլարի. Պուտին:

Կառավարությունը սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծն ուղարկել է խորհրդարանի վավերացմանը:

Վաշինգտոնի ցանկությունները Հարավային Կովկասում չեն իրականանա. ադրբեջանցի պատգամավոր:

Ադրբեջանի Միլի մեջլիսը Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբ չի ստեղծել:

Իրանը Միացյալ Նահանգների գլխավոր սպառնալիքն է. Հարիս:

Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի հարավային բնակավայրերին:

Ցավում եմ, որ չկարողացա լինել Երևանում. Իլոն Մասկն ուղերձ է հղել Հայաստանում անցկացված համաշխարհային կոնգրեսի մասնակիցներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում