Արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարը. վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր ոչ մեկին չի հանձնվել, և ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի հասցվել, այլև ընդհակառակը՝ արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ տարածքային ամբողջականության անկյունաքարը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

«Հայաստանի վերաբերյալ իմ և ձեր պատկերացումները տարբեր են. իմ պատկերացմամբ՝ ՀՀ-ը միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա գոյություն ունի: Այո՛, մենք ասում ենք, որ ՀՀ տարածքից օկուպացված տարածքներ կան՝ ավելի քան 200 քկմ, բայց ասում ենք՝ մենք այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև կանոնակարգը ստեղծում է հնարավորություն, որ իրավական, դիվանագիտական, բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծվի»,- նշեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է գույքից զրկված քաղաքացիներին տրված սեփականության վկայականներին, ապա Փաշինյանն ասաց, որ դրա համար հիմքեր չեն գտել: «Այդ սեփականության վկայականներ տալու առիթը ուղարկված է իրավապահ մարմիններին, որ պարզեն՝ ոնց է, որ իրավական հիմքը չկա, սեփականության վկայականը կա. գուցե որոշ պաշտոնյաներ կամ ոչ պաշտոնյաներ չարաշահո՞ւմ են թույլ տվել»,- նշեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում