Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին

ՄՄերի Ներսիսյան

Իսրայելի հարվածները Բեյրութին շարունակվել են նաև գիշերը: Լրատվամիջոցները գրում են, որ Մերձավոր Արևելքում համակարտության ընթացքում Իսրայելն այսօր վաղ առավոտյան առաջին անգամ ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին։ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը հայտարարել է, որ Բեյրութի վրա հարձակման հետևանքով իր երեք առաջնորդները սպանվել են։ Առավոտյան նկարահանված կադրերում երևում են ծխի ամպեր քաղաքի տարբեր հատվածներում:

Լիբանանի ճգնաժամային արձագանքման նախարար Նասեր Յասինի խոսքով՝ շուրջ մեկ միլիոն լիբանանցիներ տեղահանվել են իսրայելական հարձակումների հետևանքով: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով էլ՝ հոկտեմբերի 8-ից ի վեր արդեն Լիբանանում զոհվել է 1670 մարդ, այդ թվում՝ 104 երեխա:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում