Օրը՝ 60 վայրկյանում | 28.09.2024

ՄՄարո Թարվերդյան

Վարչապետը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետն ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե:

Հունաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին. Հունաստանի առողջապահության նախարար:

Լավրովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում:

«Հըզբոլլահը» պաշտոնապես հաստատել է շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահը: Իսրայելի գիշերային հրթիռակոծությունից Բեյրութում տասնյակ մարդիկ են զոհվել:

Իսրայելը չի կարող լուրջ վնաս հասցնել լիբանանյան «Հըզբոլլահի» ամուր կառուցվածքին. Խամենեի:

Բլինքենը մտահոգություն է հայտնել, որ Պեկինը ռազմական աջակցություն է տրամադրում Ռուսաստանին:

Բելառուսը և Ռուսաստանը մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր ստորագրել. Ռիժենկով:

Զելենսկին Թրամփին է ներկայացրել Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում