Անասնահամաճարակային մշտադիտարկման մեկնարկ. իրացման ցանցում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցային ծագում

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու  վաճառվող մսի ծագումը:

 

Համաձայն գործող օրենսդրության՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։

 

Հիշեցնենք, որ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն, պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվում է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվում է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:

 

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսվարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:

 

Մշտադիտարկման արդյունքները կհրապարակվեն:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում