Անահիտ աստվածուհու արձանը տեղափոխող շարասյունը հասավ Պատմության թանգարան

ԼԼուսինե Մուրադյան

Անահիտ աստվածուհու արձանը տեղափոխող շարասյունը Բրիտանական թանգարանից տեղափոխվեց Հայաստան և հասավ Պատմության թանգարան: Հազվագյուտ գտածոները թանգարանի մոտ դիմավորեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:

Նշենք, որ Կառավարությունը ԿԳՄՍՆ-ին 15 մլն 693 հազար դրամ էր հատկացրել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպման համար, ինչպես նաև Անահիտ աստվածուհուն վերագրվող բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի ցուցադրության հանրահռչակման համար։

Սեպտեմբերի 21-ից Անահիտ աստվածուհուն վերագրվող բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը 6 ամիս շարունակ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում