Օրը՝ 60 վայրկյանում | 13.09.2024

ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյանը և Օվերչուկը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր:

Արևմուտքը մեղադրել է Թեհրանին՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու համար:

Եվրամիությունը դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը. Բորել:

Իրանի արտգործնախարարություն են կանչվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Գերմանիայի դեսպանները:

Բելառուսին ու Իրանին անհրաժեշտ են համատեղ գործողություններ․ Լուկաշենկո:

Դոնեցկում Կարմիր Խաչի շարասյունը հարձակման է ենթարկվել. 3 աշխատակից զոհվել է:

Ուկրաինական ուժերն ի վիճակի չեն օգտվել արևմտյան հեռահար ճշգրիտ զենքից. Պուտինը՝ պատերազմին ՆԱՏՕ-ի հնարավոր ներգրավման մասին:

Ղրիմի պատկանելության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիայից է. Պեսկով:

Կիմ Չեն Ընն այցելել է ատոմային զենքի համար միջուկային նյութերի արտադրության բազա:

Թրամփը հայտարարել է, որ այլևս չի բանավիճելու Հարիսի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում