Կունենանք ֆերմաներ. վարչապետը՝ Ակադեմիական քաղաքում գյուղատնտեսական կրթության մասին

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը Տելեգրամում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր պլանը: Նա նշել է, որ առաջիկայում տեսանյութերի միջոցով կփորձի կոնկրետ ներկայացնել, թե որտեղ ինչ է նախատեսվում, և որտեղ ինչ բովանդակություն կա: 

«Ուզում եմ խոսել ագրարային կամ գյուղատնտեսական կրթության մասին, որը, մեր մտահղացմամբ, պետք է տեղավորվի տեխնոլոգիական կլաստերում: Ինչո՞ւ տեխնոլոգիական. որովհետև գյուղատնտեսությունը տեխնոլոգիա է և մարդկության կողմից որդեգրված կամ հայտնաբերված ամենահին տեխնոլոգիաներից մեկը:

Ո՞րն է առանձնահատկությունը. որ ագրարային կամ գյուղատնտեսական կրթության բուհին կից մենք կունենանք գյուղատնտեսական գործունեության տարածքներ: Հետագա հաշվարկները ցույց կտան կոնկրետ չափերը և անհրաժեշտությունը: Առանձնահատկությունն այն է, որ այս տարածքում մենք կունենանք ֆերմաներ՝ անասնաբուծական և անասնաբուժական կրթության համար, կունենանք այգիներ և վարելահողեր՝ բուսաբուծության համար: Ուսանողները, դասախոսները, գիտնականները իրենց հետազոտությունների արդյունքները գործնականում փորձարկելու հնարավորություն կունենան»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ տեխնոլոգիական կլաստերը և գյուղատնտեսական գործունեության կլաստերի հատվածի համար մասնագետները հաշվարկել են նաև քամիների ուղղությունները: «Այստեղ տեղադրվող ֆերմաները կլինեն ժամանակակից պահանջներին համապատասխան, և ոչ մի տհաճ հոտ չեն արտանետի, բայց ամեն դեպքում, նաև ռիսկն է հաշվի առնվել, որ որևէ պարագայում որևէ տհաճ հոտ քամիները չտարածեն ո՛չ Ակադեմիական քաղաքում, ո՛չ հարակից տարածքներում»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում