Օրը՝ 60 վայրկյանում

ՄՄարո Թարվերդյան

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

Եվրահանձնաժողովի փոխնախագահը սեպտեմբերի 9-ին Երևանում կմասնակցի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին:

Միրզոյանը շնորհավորել է Սիբիհային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով:

Հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար. Հայաստանում Իրանի դեսպան:

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. Ալիև:

Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում հիանալի օրինակ է. Օրբան:

Հասանովը ստուգել է «պայմանական սահմանի» ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստությունը:

Պենտագոնի պաշտոնյան ժամանել է Բաքու՝ քննարկելու անվտանգության ոլորտում հարաբերությունների ամրապնդման հարցեր:

Փարիզի փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին իրեն Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար:

Պեսկովը հայտարարել է պատերազմի պայմաններում գրաքննության անհրաժեշտության մասին:

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 650 Martlet հրթիռ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում