Առաջարկն ուժի մեջ է. Փաշինյանը՝ շփման գծի վերահսկման մեխանիզմներ ներդնելու մասին

ԼԼուսինե Մուրադյան

Քանի դեռ մենք դրա մասին հրապարակային ասում ենք, նշանակում է, որ աշխատանքային մակարդակում կա՛մ արձագանք չկա, կա՛մ արձագանքը բավարար չենք համարում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վերջին շրջանում ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրում է շփման գծում խախտումների համար, չնայած Հայաստանն էր առաջարկել շփման գծի վերահսկման մեխանիզմների ներդրում: Լրագրողը հետաքրքրվեց՝ ադրբեջանական կողմը որևէ խողովակով արձագանքե՞լ է այս առաջարկին:

«Եթե ադրբեջանական կողմն անընդհատ նշում է, որ կա հրադադարի ռեժիմի խախտում, ՀՀ-ն շեշտում է, որ չկա խախտում, կարծում եմ, որ տրամաբանական է, որ այս իրավիճակի ճիշտ հանգուցալուծումն այն է, որ ստեղծվի համատեղ մեխանիզմ, որպեսզի ամեն դեպքն առանձին իրար հետ քննելու և, ի վերջո, եզրակացությունների գալու հնարավորություն ունենանք: Եվ այդ առաջարկն ուժի մեջ է, և տրամաբանական առաջարկ է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում