Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

ՄՄերի Ներսիսյան

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Կողմերը քննարկել են դաշնակցային հարաբերությունների քաղաքական, ռազմական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ասպեկտները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրները:

Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Բաքուն և Անկարան շարունակելու են համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի զգալի մասը համաձայնեցվել է բանակցությունների ընթացքում, սակայն Հայաստանի Սահմանադրությունը և որոշ այլ իրավական ակտեր տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Բայրամովը դժգոհել է նաև Հայաստանի կողմից զինամթերք ձեռք բերելու գործընթացից՝ նշելով, թե իբր դա տարածաշրջանային նոր սպառնալիք է:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ կողմերը ևս մեկ անգամ հաստատել են Հարավային Կովկասում հնարավորինս արագ կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու իրենց ընդհանուր ցանկությունը, այս համատեքստում գնահատել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խաղաղ գործընթացի զարգացումը։ Հաքան Ֆիդանը նշել է նաև, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների, լոգիստիկ երթուղիների և դրանց զարգացման հետ կապված հարցերի շուրջ։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում