Եղեգնաձորում փակ են լինելու փողոցներ

ՎՎահե Դավթյան

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ փողոցների երթևեկությունը։

«Մասնավորապես, օգոստոսի 20-25-ը փակ է լինելու Նարեկացու փողոցը՝ հիվանդանոցից մինչև Միկոյան փողոց։ Օգոստոսի 23-25-ը մեքենաների համար փակ են լինելու քաղաքային ամֆիթատրոնի հարակից տարածքները։

Զբոսաշրջային անվճար երթուղիների համար նախատեսված ավտոբուսները ձեզ կսպասեն Եղեգնաձորի ավտոկայանում։

Հյուրերի համար առանձնացված են ավտոկայանատեղիներ քաղաքի հետևյալ հատվածներում՝ Շահումյան փողոցի վերջնամաս, Նարեկացու փողոցի վերջնամաս՝ եկեղեցու հարևանությամբ, Վարդան Զորավարի փողոց, ինչպես նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի հարևանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում