Երբ կկարողանանք առանց վիզայի մեկնել Եվրոպա. փոխարտգործնախարարի մեկնաբանությունը

ԻԻրինա Մկրտչյան

Հայաստան-Եվրամիություն երկխոսությունը վերջին շրջանում չափազանց ինտենսիվացել է, «Լուրերի» բացառիկ հարցազրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը և նշել՝ սա մեր երկրի բարեփոխումների համար լուրջ խթան է: Հովհաննիսյանը պարզաբանել է նաև, թե ինչ հնարավորություն է տալու վիզաների ազատականացումը: Հայաստանի քաղաքացիները կենսաչափական անձնագրով առանց վիզայի իրավունք կստանան մուտք գործել Շենգենյան երկրներ՝ առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։ Այս ռեժիմը չի տարածվի ավելի քան 90 օր տևող այցելությունների վրա, օրինակ՝ կրթության կամ աշխատանքի նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում