Օրը՝ 60 վայրկյանում | 08.07.2024

ԼԼուսինե Մուրադյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է. Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին:

Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը:

Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը համատեղ վարժանքներ են անցկացնում:

Ֆրանսիայի ԱԺ ընտրության նախնական արդյունքները հայտնի են. Մակրոնի կոալիցիան երկրորդն է:

Մակրոնը վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է շարունակել կատարել պարտականությունները:

Կիևը և Ուկրաինայի մի շարք քաղաքներ զանգվածային հրթիռակոծության են ենթարթկվել, կան զոհեր:

Հունգարիայի վարչապետը Վոլոդիմիր Զելենսկուց և Վլադիմիր Պուտինից հետո Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ:

Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը կարագացնի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը:

Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում