Յունիս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ Արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Փաշինեան շնորհաւորական ուղերձներ յղեց Փութինին և Միշուսթինին Ռուսաստանի օրուան առիթով:

Խաղաղութեան պայմանագիրի՝ այս պահուն եղած տարբերակը բաւական հասունցած է. Փաշինեան:

Հայաստանի քաղաքացին կարող է հանգիստ քնանալ՝ վստահ ըլլալով, որ վաղը արհաւիրք տեղի պիտի չունենայ․ վարչապետ:

Աղէտի գօտիին՝ 24 վնասուած կամուրջ կայ, որմէ 16-ը շահագործման առումով պիտանի չէ. Սանոսեան:

Կը գիտակցինք խաղաղութեան կարևորութիւնը. Վահան Կոստանեան՝ Ուքրանիոյ վերականգնման հարցերով համաժողովին:

Ռուսաստանի խաղաղապահ զօրախումբը ամբողջութեամբ դուրս եկած է լեռնային Ղարաբաղէն:

Փութին ընդունեց Ֆիտանը:

Վրաստանի պաշտպանության ուժերը Թուրքիայէն ստացան ՆԱԹՕ-ի զրահափոխադրիչներ:

Քիևի իշխանութիւնները հաղորդեցին օդային հարուածներու մասին:

Լեհաստան մարտական օդանաւներ օդ բարձրացուց Ռուսաստանի հարուածներուն պատճառով:

Կազայի մէջ զինադադարի մասին ՀԱՄԱՍ արձագանգեց Ամերիկայի առաջարկին և պահանջեց ամբողջական զինադադար:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում