Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2024

ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյանի գլխավորությամբ արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ է հրավիրվել:

Տարերային աղետի պատճառով կա առնվազն 4 զոհ. դեռ կան մեկուսացված բնակավայրեր. մեծ վնասներ է կրել երկաթուղին:

Գետի մակարդակը իջել է, Բագրատաշեն գնացող ճանապարհը բացվել է:

Դիմումի դեպքում Ռուսաստանի ԶՈՒ-ի ստորաբաժանումներն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն Հայաստանի տարերային աղետի շրջաններ. Ռուսաստանի ՊՆ:

Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ Կոնգրեսի օրինագծի համահեղինակների թիվն ավելացել է:

Բլինքենը զգուշացրել է Վրաստանին, որ առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու Եվրամիությանն անդամակցության համար:

ՆԱՏՕ-ի նպատակն է խուսափել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ ուղիղ բախումից. Ստոլտենբերգ:

Հանդիպել են Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարները:

24 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայի նախագահը պետական այց է կատարել Գերմանիա:

ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում