Մայիս 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի և Ատրպէյճանի սահմանազատման յանձնաժողովներու իններորդ հանդիպման արձանագրութիւն մը ստորագրուած է:

Տեղի ունեցածը մեծ յաջողութիւն կը համարեմ. սահմանազատումը Ատրպէյճանին, և մեզի համար կը դառնայ կանխատեսելի. Փաշինեան:

Ատրպէյճանի կողմը նոյնպէս հակուած է՝ սահմանազատման գործընթացը շարունակելու նոյն ձևաչափով, որն այս անգամ կիրառեցինք. Մհեր Գրիգորեան:

Հայաստանի կողմէն ՀԱՊԿ-ի նիւթական կասեցումը ողբերգութիւն չէ. Փանքին:

Պելառուս կ՛աջակցի Ատրպէյճանին այնպէս, ինչպէս ուրիշ ոչ ոք. Լուկաշենքօ և Ալիև հանդիպած են Պաքուի մէջ:

Մոսկուայի և Փեքինի կարծիքով՝ ռուս-ուքրանական կարգաւորումը պէտք է ըլլայ քաղաքական ճամբով. Սի Ծինփին:

Ռուսաստանի շարք մը շրջաններ օդային յարձակումներու ենթարկուած են :

Իսլանտայի, Լիթուանիոյ, Էսթոնիոյ Արտաքին գործոց նախարարները մեղադրած են Վրաստանի մէջ կառավարութիւնը տապալելու փորձին աջակցելու համար:

Պայտընի և Թրամփի առաջին հեռուստաբանավէճը տեղի պիտի ունենայ 27 Յունիսին։

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում