Օրը՝ 60 վայրկյանում | 19.04.2024

ՄՄարո Թարվերդյան

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ:

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները. ՀՀ ԱԳՆ:

Յոթի խմբի երկրները վերահաստատել են Ալմա Աթայի հռչակագրին հավատարիմ լինելու կարևորությունը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած ենթադրյալ փաստաթղթի մասին պնդումները աղերս չունեն իրականության հետ. Ստանո:

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման մասին ադրբեջանական տեղեկությունները ապատեղեկատվություն է որակել:

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել և պահանջում է բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը:

Ճշմարտության և արդարության կենտրոնը Ադրբեջանի դեմ դիմել է Միջազգային քրեական դատարան:

Շուշիում ադրբեջանցիներն ավերել են Կանաչ ժամ եկեղեցին. Caucasus Heritage Watch:

Հայաստանում հասկանում են Ռուսաստանի դերը երկրի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով:

Ստավրոպոլի երկրամասում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում