Օրը՝ 60 վայրկյանում | 13.04.2024

ՄՄանե Գևորգյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. պաշտպանության նախարարություն։

Գեղարքունիքի մարզում զինվորական «ԿամԱԶ» է վթարվել, վիրավորներ չկան. ՊՆ:

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, այցի ընթացքում կընդունվեն մի շարք նոր փաստաթղթեր։

ՀՀ-ն պատրաստ է փոխադարձ աջակցության հիման վրա էլ ավելի զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ. Նիկոլ Փաշինյան։

Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Տոկաև։

Դեսպան Մակունցը կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլթի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։

Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։

Իսրայելը պատրաստ է պատասխանել, եթե Իրանը սրի իրավիճակը. ՑԱՀԱԼ-ի խոսնակ։

Մի շարք պետություններ կոչ են արել սահմանափակել այցելություններն Իսրայել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում