«Կրոկուսում» ահաբեկչության հետքերը տանում են Ուկրաինա. Պատրուշև

ԴԴիանա Գասպարյան

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է «Կրոկուս սիթի հոլում» մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով 144 մարդ է զոհվել, այդ թվում՝ 6 երեխա: Նիկոլայ Պատրուշևի խոսքով՝ ահաբեկչության հետքերը տանում են Ուկրաինա, մասնավորապես՝ ուկրաինական հատուկ ծառայություններ:

Պատրուշևը հավելել է՝ Մոսկվային փորձում են համոզել, որ ահաբեկչությունը կատարել է «Իսլամական պետությունը»: «Հայտնի է, որ Կիևի ռեժիմն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից: «Իսլամական պետությունը» և ահաբեկչական այլ կազմակերպություններ ևս ստեղծվել են Վաշինգտոնի կողմից»,- հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը։

Պաշտոնական Կիևը կտրականապես հերքում է իր մասնակցությունը տեղի ունեցած ահաբեկչությանը, նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ չէր բացառել, որ այն կարող էր կազմակերպված լինել հենց Կրեմլի կողմից:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում