Օրը՝ 60 վայրկյանում | 16.03.2024

ՄՄարո Թարվերդյան

Բայդենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը:

Եվրապատգամավորները ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը:

Մոսկվան Երևանին զգուշացնում է Արևմուտքի հակառուսական կուրսի հետևանքների մասին. Զախարովա:

Դա շատ վտանգավոր է. Զախարովան՝ Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին:

Մարտի 17-19-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կայցելի Հարավային Կովկաս: Երևանում նախատեսված են Ստոլտենբերգի հանդիպումները նախագահ Խաչատուրյանի և վարչապետ Փաշինյանի հետ:

Հարևանների հետ հարաբերությունները Թբիլիսիի հիմնական առաջնահերթություններից են. Կոբախիձեն այցելել է Բաքու:

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումները:

Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը ավելի շատ սպառազինություն կգնեն՝ Ուկրաինային փոխանցելու համար:

Ուկրաինայից զինվորականներ են փորձել ներխուժել Բելգորոդի շրջան. ՌԴ ՊՆ:

Մեր բանակի գլխավոր խնդիրը պատերազմին պատրաստվելն է. Կիմ Չեն Ըն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում