Ստոլտենբերգը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում կհանդիպի երկրների ղեկավարների հետ

ԴԴիանա Գասպարյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 17-19-ը կայցելի Հարավային Կովկաս: Ըստ կազմակերպության պաշտոնական հաղորդագրության՝ մարտի 17-ին Ենս Ստոլտենբերգը կժամանի Բաքու, կհանդիպի Իլհամ Ալիևի հետ:

Մարտի 18-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Զաքիր Հասանովի հետ:

Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի: Նրան կընդունեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Մարտի 19-ին էլ Ստոլտենբերգը կժամանի Երևան՝ հանդիպելու Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 Այս և այլ լուրեր՝ միջազգայինի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում