Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու ծրագրով հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիքի հայտ

ԼԼուսինե Մուրադյան

Այսօրվա դրությամբ 606 հաստատված գործարք ունենք սահմանամերձ բնակավայրերում: Նաև նշեմ, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիքի շահառու լինելը նույնպես հաստատվել է, այսինքն՝ նրանց քաղաքացիության կարգավիճակը համապատասխանեցվել է պայմանին: Նրանք հիմնականում երեխաներով ընտանիքներ են և առաջիկայում կկառուցեն իրենց տունը: Այդ մասին որոշումը Կառավարության՝ մարտի 14-ի նիստին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ նրանք ԼՂ-ից բռնի տեղահանված առաջին շահառուներն են, և որ պետք է ողջունել այդ փաստը:

«Ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք (ընտանիքի հայտը - խմբ.) հաստատվել է ծրագրով: Այսինքն՝ իրենք սահմանամերձ գյուղում հողակտոր ունեն, արդեն ստացել են կամ վստահաբար կստանան գումարը կամ կսկսեն շինարարությո՞ւնը»,- հարցրեց Փաշինյանը: Դավիթ Խաչատրյանը պարզաբանեց՝ նրանք ունեն շինթույլտվություն, նախահաշիվ, և առաջիկայում ընթացք կտրվի պայմանագրի կնքմանը:

Փաշինյանը հետաքրքրվեց՝ Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում ծրագրի շրջանակում կառուցվող տներ կա՞ն: Մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրեց փետրվարի տվյալները: Ըստ այդմ՝ Տավուշի մարզում առևտրային բանկերի կողմից հաստատվել է մոտ 250 վարկ, Կիրանցում՝ 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1: Կան արդեն տներ, որտեղ ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում, և շուտով մարդիկ կտեղափոխվեն:

Փաշինյանը նշեց՝ սա կարևոր ծրագիր է, և լավ է, որ պրոցեսը սկսվել է, նաև համոզմունք հայտնեց, որ դա տնտեսական լավ էֆեկտ է բերելու մարզերում և ընդհանրապես ՀՀ-ին:

«Այս թվերը ինչ-որ առումով ինդիկատոր են, թե մարդիկ ինչքանով են հավատում խաղաղության օրակարգին, և սա կարևոր է, որ պետք է խթանել, որ հատկապես այդ հատվածներում մարդիկ ավելի ակտիվ լինեն, և մեր աջակցությամբ նույնպես գյուղերում այդ պրոցեսը տեղի ունենա»,- ասաց վարչապետը:

Դավիթ Խաչատրյանը հավելեց՝ շուրջ 250 պայմանագիր արդեն կնքվել է, հաստատումները 355 են: Դա նշանակում է, որ առաջիկա օրերին կամ 1 ամսվա ընթացքում շուրջ 100 նոր պայմանագիր կավելանա միայն Տավուշի մարզում:

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում