Կոտայքի մարզի Կամարիս գյուղում հարյուրավոր խոզերի անկում է գրանցվել: Ֆերմերները նախնական աֆրիկյան ժանտախտ են կասկածում, ինչը դեռ պետք է հաստատվի լաբորատոր հետազոտությամբ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ահազանգ ստացել է փետրվարի 16-ին, թեպետ հունվարին հիվանդության պատճառով կենդանիներ են կորցրել: Անկած կենդանիներին թաղել են, ֆերմաները ախտահանել. գյուղում սպասում են հետազոտության պատասխանին:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:













