Օրը՝ 60 վայրկյանում | 12.02.2024

ԼԼուսինե Մուրադյան

Արարատ Միրզոյանը Բրյուսելում է. նախատեսվում է Ժոզեպ Բորելի հետ հանդիպում:

Եվրամիության դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն. Բաքուն դժգոհ է Հայաստանում ԵՄ առաքելությունից:

Ադրբեջանում ՌԴ դեսպանը հայտարարել է, թե իբրև Հայաստանը ձգձգում է Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային երթուղու ստեղծման բանակցությունները:

Ադրբեջանը վճռական է արագ ավարտել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունները. Ադրբեջանում ՌԴ դեսպան:

Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարձակմանը:

Եգիպտոսը պատ է կառուցել Պաղեստինի հետ սահմանին:

Ավարտվել է ԱՄՆ Կոնգրեսի առարկությունների ժամկետը Թուրքիային F-16 վաճառելու վերաբերյալ. վաճառքը պաշտոնապես հաստատվել է:

ԱՄՆ գործողությունները սպառնում են ընդլայնել Մերձավոր Արևելքում հակամարտության մասշտաբները. Ասադ:

Ֆինլանդիայի նոր նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, թե Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության հնարավորություն չի տեսնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում