Լիբանան-Իսրայել սահմանին երկարատև կայունություն ենք ցանկանում. Միքաթի

ԳԳոհար Սարգսյան

Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթին Բեյրութում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ: Միքաթին վերահաստատել է Լիբանանի պատրաստակամությունը բանակցություններ սկսել երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի երկայնքով, երկարատև կայունության հասնելու համար:

«Մենք մշտական կայունություն ենք փնտրում և կոչ ենք անում տևական խաղաղ լուծում գտնել, սակայն դրա դիմաց միջազգային բանագնացների միջոցով նախազգուշացումներ ենք ստանում Լիբանանի դեմ պատերազմի մասին», - ասել է Միքաթին:

Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում