Օրը՝ 60 վայրկյանում | 08.01.2024

ԼԼուսինե Մուրադյան

Անվտանգության խորհրդի քարտուղարն ու Լուիս Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հռոմի Պապը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խաղաղության պայմանագիր կնքել:

Ադրբեջանի նախագահի ընտրությանը մասնակցելու համար առաջադրվել է 17 թեկնածու:

Եթե ուզում ենք խաղաղապահ լինել աշխարհում, մեզ անհրաժեշտ են եվրոպական զինված ուժեր. Իտալիայի ԱԳ նախարարը կոչ է արել ստեղծել Եվրամիության միասնական բանակ:

Շառլ Միշելը մտադիր է մասնակցել հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին:

Գերմանիայում սկսվել է ֆերմերների մեկշաբաթյա գործադուլը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի դեմոկրատական և հանրապետական կուսակցությունները համաձայնության են եկել 2024 թվականի բյուջեի հարցով։

Սաուդյան Արաբիան որոշել է նվազեցնել նավթի գներն ամբողջ աշխարհում:

Իսրայելից հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի» բազմաթիվ օբյեկտների, Լիբանանից արձակված հակատանկային հրթիռն էլ խոցել է Իսրայելի Կիրյաթ Շմոնա քաղաքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում