Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման ճանապարհային քարտեզ է մշակվել

ՄՄերի Ներսիսյան

Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման ճանապարհային քարտեզ է պատրաստվել՝ Իրանի և Ադրբեջանի դատախազությունների ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին:

«Այս հանդիպումը Թեհրանի և Բաքվի ջանքերի մաս է՝ երկկողմ հարաբերություններում առկա հարցերը լուծելու և Իրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված խնդիրները լուծելու և կարգավորելու»,- ասել է Քանանին՝ հավելելով՝ մինչ օրս գործընթացը դրական է եղել, և այս գործի հետ կապված բազմաթիվ հարցեր լուծվել են:

2023 թվականի հունվարի 27-ին զինված անձը հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակումից օրեր անց պաշտոնական Բաքուն տարհանեց Թեհրանում իր դեսպանատան բոլոր աշխատակիցներին և շուտով ամբողջությամբ դադարեցրեց դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում