Օրը՝ 60 վայրկյանում | 16.12.2023

ԼԼիլիթ Ասատրյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի թագավորին և վարչապետին:

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով ցուցահանդես:

Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպանը հանդիպել է Բայրամովի հետ:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ՆԱՏՕ-ի գնահատման վարժանքներ են անցկացվել:

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունները չեն մասնակցի Ադրբեջանի նախագահի ընտրություններին:

Մակրոնը հույս է հայտնել, որ Հունգարիան չի խոչընդոտի Եվրամիության զարգացումը:

Փախստականների զանգվածային հոսքը ՌԴ-ի հետ սահմանին հարձակում է Ֆինլանդիայի և Եվրամիության ինքնիշխանության վրա. Օրպո:

Իսրայելցի երեք պատանդի սպանության պատճառով Թել Ավիվում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել:

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին:

Մահացել է Քուվեյթի էմիրը:

Վան Ին Սաուդյան Արաբիային և Իրանին առաջարկել է աջակցել Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը:

Ուկրաինան չի հաղթի` նույնիսկ Արևմուտքի աջակցությամբ. Պեսկով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում