Համայնքների պալատի անդամ Դեյվիդ Դագիդը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

ԴԴիանա Գասպարյան

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամ Դեյվիդ Դագիդը ողջունել է գերիների և պահվող անձանց փոխանակման մասին Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը: Նա Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը պատմական է որակել։ Դագիդը նաև կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի կնքման հարցում բրիտանական կառավարության աջակցության կարևորությունը։

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին արձագանքել է բրիտանացի պաշտոնյայի դիտարկումներին, նշել՝ համատեղ հայտարարությունը, որը հաստատում է երկկողմ հարաբերությունները կարգավորելու՝ Ադրբեջանի և Հայաստանի մտադրությունը, ոգևորիչ է։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան լիովին աջակցում է կողմերի ջանքերին՝ հասնելու պատմական և տևական խաղաղության։

Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում