Օրը՝ 60 վայրկյանում | 23.11.2023

ՄՄանե Գևորգյան

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների արտագաղթի երևույթներ չկան. վարչապետ։

Նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։

Ադբեջանցիները Շուշիում հայկական գերեզմանատան միջով ճանապարհ են բացել. Caucasus Heritage Watch։

Ռուսաստանը 40 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար:

ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ բոլոր որոշումները փոխանցելու հայ գործընկերներին. Ալեյնիկ:

ՀԱՊԿ-ը անդամ երկրների անվտանգության ապահովման անբաժանելի տարրն է. Լուկաշենկո:

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները։

Բաքվում հրդեհվել է շինանյութի շուկաներից մեկը. կա 1 զոհ:

Պաղեստինա-իսրայելական էսկալացիայի հետևանքով երկու կողմի զոհերի թիվը գերազանցում է 15 700-ը։

Կիևը կարող է դադարեցնել պատերազմը՝ զիջելով Դոնբասը և Ղրիմը, սակայն պատրաստ չէ դրան. Զելենսկի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում