Ադրբեջանից խաղաղության պատրաստակամության մասին հայտարարություններ ենք լսել. Պեսկով

ՄՄերի Ներսիսյան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը նոր էսկալացիայի վտանգ է տեսնում Բաքվի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի պատճառով: «Ես, ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չեմ Ադրբեջանից պետական մակարդակով նման հայտարարությունների։ Մենք լսել ենք Ադրբեջանի ղեկավարության՝ բոլորովին այլ հայտարարություններ, որոնցում խոսվում է խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։ Այդ պատճառով կոնկրետ պարոն Փաշինյանի հայտարարությունների մասով հիմա ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում