Օրը՝ 60 վայրկյանում | 15.11.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ազգային ժողովում քննարկվել է 2024-ի պետբյուջեն. այն իր ծախսային և եկամտային ծավալներով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է:

Որևէ քաղաքականության փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք որոշել լքել ՀԱՊԿ-ը. Փաշինյան:

Խաղաղության օրակարգը և «Խաղաղության խաչմերուկը» հենց անվտանգության մասին են. Փաշինյան:

Վրաստանը երկու երկրներին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել տարանցման գործառույթից. Դարչիաշվիլին՝ Հայաստանի զենքի տարանցման մասին:

ԼՂ-ն լքած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ. Մեթյու Միլլեր:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը Բաքվում կարևորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը:

Իսրայելն ահաբեկչական պետություն է. Էրդողան:

Հասանովը թուրքական ընկերության հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությունը:

ՑԱՀԱԼ-ը գործողություններ է իրականացրել Գազայի Աշ-Շիֆա հիվանդանոցում:

Իսրայելում հետապնդում են Գազայի վրա իսրայելական բանակի հարձակումները քննադատողներին. Euronews:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում