Կարանտինի կազմակերպման կարգավորումները կվերանայվեն. նախագիծ

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքն ընդունվել է 90-ականներին և կարիք ունի հիմնովին վերափոխվելու, քանի որ տարիների ընթացքում այնքան է փոփոխությունների ենթարկվել, որ անգամ լեզվաբանական կամ կառուցվածքային առումով լուրջ բարդություններ է առաջ բերում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 25-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ «Հանրային առողջապահության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծով նախարարությունը ձեռնամուխ է եղել հանրային առողջապահության հարցերի ամբողջական կարգավորման:

Ըստ Ավանեսյանի՝ առաջին անգամ ՀՀ-ում կսահմանվեն հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները՝ հանրային առողջապահություն, հիվանդությունների իմունականխարգելում, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

Կհստակեցվեն նաև հանրային առողջապահության բնագավառում Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները, ֆիզիկական ու իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները: Կսահմանվեն նաև հիվանդությունների իմունականխարգելման կազմակերպման ու իրականացման պահանջները:

«Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո նաև ուժը կորցրած կճանաչվեն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության օրենքի որոշ դրույթներ և այլ օրենքների շրջանակներում կարգավորվող, բայց տվյալ ոլորտին վերաբերող մի շարք իրավանորմեր: Այսինքն՝ մենք կունենանք հանրային առողջապահության ընդգրկուն և բոլոր իրավահարաբերություններն իր մեջ պարունակող, ժամանակակից նոր մարտահրավերներին պատասխաններ պարունակող օրենք»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ նախագծի շրջանակում վերանայվել են նաև կարանտինի, կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման կարգավորումները, արդիականացվել են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելումն իրականացնելու պահանջները: 

Ըստ Ավանեսյանի՝ նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև կորոնավիրուսային փորձը, և այդ փորձի հիման վրա ևս որոշակի փոփոխություններ են կատարվել:

«Այո՛, կորոնավիրուսային վարակը կարծես թե անցավ, բայց ապագայում էլ, նաև կանխատեսումները վկայում են, որ վարակիչ հիվանդությունների տարբեր չափի բռնկումները դեռ մնում են շատ արդիական ռիսկ բոլոր երկրների համար»,- ասաց Ավանեսյանը: 

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում