Օրը՝ 60 վայրկյանում | 16.10.2023

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ. նա ելույթ կունենա Եվրախորհրդարանում:

Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին: Դունյա Միյատովիչը Հայաստանից հետո կլինի նաև Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում:

Politico-ի հոդվածը սխալ է և որևէ կերպ չի արտացոլում պետքարտուղար Բլինքենի ասածները. ԱՄՆ պետքարտուղարություն:

Հակամարտությունը կշարունակվի, քանի դեռ պաղեստինցիները ձեռք չեն բերել անկախություն. Մահմուդ Աբբաս:

Մահմուդ Աբբասը ՀԱՄԱՍ-ը չի համարում պաղեստինցիների օրինական ներկայացուցիչը:

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի ավելի քան 1 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել տները:

Մտնելու են Գազա՝ արմատախիլ անելու ՀԱՄԱՍ-ը. Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ:

Մոսադն աջակցել է Իսրայելում Al Jazeera-ի բյուրոն փակելու առաջարկին:

Թեհրանը Գազայի շուրջ իրավիճակը քննարկել է Փարիզի և Պեկինի հետ:

Վրաստանի Սահմանադրական դատարանը թույլ է տվել սկսել նախագահ Զուրաբիշվիլու իմփիչմենթի գործընթաց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում