ԳԳոհար Սարգսյան

Ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ պայմանավորված՝ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կլինի 100 դրամ

Ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ պայմանավորված՝ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կլինի 100 դրամ

ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ այսօր՝ կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով:

Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով  ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ: 

Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի 100 դրամ:

Նույն ժամանակաընթացքում համար 9 և 10 կտրոններով հացի վաճառքը կիրականացվի Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք 18 հասցեում գտնվող հացի արտադրամասից՝ պահպանելով հացի՝ նախկինում սահմանված արժեքը (200 դրամ):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում