ԼԼիլիթ Սեդրակյան

Արմավիրում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք

Արմավիրում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորապատ բնակավայրում մի քանի օր առաջ տիրոջը կծած շունն անկել է:

«ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն արագ արձագանքել են՝ շանը ներկայացնելով լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում հաստատվել է կատաղություն հիվանդությունը։

Տուժող քաղաքացին դիմել է բուժհաստատություն և ստացել համապատասխան բժշկական օգնություն»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում