ԼԼիլիթ Ասատրյան

Սեպտեմբերի 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև մառախուղ

Սեպտեմբերի 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև մառախուղ

Երևան քաղաքում սեպտեմբերի 11-ի և 13-ի երեկոյան ժամերին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 13-14-ին, 16-ին՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-12-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 13-16-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      36.1°C (2020 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան            8.9°C (1998 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     22.2°C

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում