ԼԼիլիթ Ասատրյան

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում ընդունելության ժամանակ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների դինամիկային

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում ընդունելության ժամանակ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների դինամիկային

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Արաբական Էմիրություններ այցի շրջանակներում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն՝ Մերձավոր և Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ԱՄԷ-ում ՀՀ առաջին դեսպան Արշակ Փոլադյանը:

 
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄԷ երկկողմ հարաբերությունների դինամիկային, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամական կապերի զարգացման ճանապարհին հայ համայնքի դերակատարմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում