Ես հեռանում եմ որպես ֆուտբոլիստ, բայց մնում եմ ձեզանից մեկը. Գևորգ Ղազարյան

ԼԼիլիթ Ասատրյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան: 

«Սա անմոռանալի ճանապարհորդություն էր: Ես չեմ կարող մի հոլովակում հայտնել իմ հիացմունքը ձեր հանդեպ: Այն աջակցությունը, որ ստացել եմ ձեզանից, անգնահատելի է ինձ համար: Այն չուներ սահմաններ: Շնորհակալություն: Իսկ հիմա ես կլինեմ ձեզանից մեկը՝ Հայաստանի հավաքականի ֆանատը…, միշտ՝ ցանկացած իրավիճակում, ցանկացած հաշվի ժամանակ:

17 տարին երկար ժամանակ է: Հիմա տղաս է զբաղվում, ես հույս ունեմ, որ մենք կպահենք այս կապը, այն չերևացող կապը, որ միշտ եղել է մեր մեջ:

Ես հեռանում եմ որպես ֆուտբոլիստ, բայց մնում եմ ձեզանից մեկը»,- ասել է նա տեսանյութում:

Հիշեցնենք՝ հավաքականի կազմում անցկացրած 75 խաղում Ղազարյանը դարձել է 14 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկում», «Բանանցում», Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», «Օլիմպիակոսում», «Կերկիրայում», «Մարիտիմոում», «Շավեսում», «Լիմասոլում», «Լամիայում» և «Արարատ-Արմենիայում»: Ղազարյանը կարիերայի ընթացքում դարձել է Հայաստանի 6-ակի չեմպիոն, գավաթակիր, 3 անգամ՝ Սուպերգավաթակիր, Հունաստանի գավաթակիր և Սուպերգավաթակիր, Հայաստանի հավաքականի հետ դարձել է Ազգերի լիգայի C դիվիզիոնի հաղթող:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում