ԼԼիլիթ Ասատրյան

Կապան-Տաթև ճանապարհին ծառը շրջվել է` երթևեկելի հատվածը դարձնելով միակողմանի փակ

Կապան-Տաթև ճանապարհին ծառը շրջվել է` երթևեկելի հատվածը դարձնելով միակողմանի փակ

Օգոստոսի 30-ին` ժամը 06:20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Վերին Խոտանան ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին ծառը (մոտ 4 մետր) շրջվել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի փակ։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ մասնատել են շրջված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում