«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ԳԳոհար Սարգսյան

Հանրապետության մի շարք կրթական հաստատություններ կմիավորվեն

Հանրապետության մի շարք կրթական հաստատություններ կմիավորվեն

Գործադիրի որոշմամբ Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոցը և Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոցը կմիավորվեն: Ըստ հիմնավորման՝ նման որոշում ընդունելու համար հիմք է հանդիսացել այդ դպրոցների սովորողների թվաքանակը, ուսումնական հաստատությունների տեղակայման վայրը, շենքային պայմանները: ԿԳՄՍ նախարարությունը ծառացած խնդիրների կարգավորման նպատակով առաջարկում է վերակազմակերպել և հիմնել մեկ միջնակարգ դպրոց, որի նպատակն է՝ ապահովել համայնքի տարածքում սովորողների հանրակրթության 3-րդ աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը, բարձրացնել ուսման որակը՝ միջնակարգ դպրոցը համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով, ուսումնադաստիարակչական աշխատանքներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:

Կառավարության որոշմամբ Արմավիր մարզի Արմավիր քաղաքում գործող 2 ավագ դպրոցները և 4 միջին մասնագիտական ու նախնական արհեստագործական ուսումնական ծրագրեր իրականացնող հաստատությունները միացման ձևով կվերակազմակերպվեն՝ սովորողների թվաքանակի և հաստատություններին ամրացված ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ նոր մասնաշենքի առկայության դեպքում հնարավորություն կստեղծվի միավորել ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար, իսկ վարձակալության և տնտեսված այլ գումարը կտրամադրվի նյութատեխնիկական բազայի համալրմանը և մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը:

Մեկ այլ որոշմամբ էլ միացման ձևով կվերակազմակերպվեն Արմավիրի հ. 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ. 1 ավագ դպրոցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում