ՎՎահե Դավթյան

CAR SEAT-ների ճիշտ օգտագործման դեպքում մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվում է 70%-ով

CAR SEAT-ների ճիշտ օգտագործման դեպքում մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվում է 70%-ով

CAR SEAT` երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են:

 

ՃՏՊ-ով պայմանավորված վնասվածքները հանրային առողջապահական լուրջ խնդիր են ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ՃՏՊ-ները 15-19 տարեկան երեխաների և դեռահասների մահվան առաջին գործոնն են, 5-14 տարեկան երեխաների շրջանում` երկրորդը:

 

ԱՀԿ ուսումնասիրություններով` CAR SEAT-ների ճիշտ օգտագործման դեպքում մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվում է 70%-ով, ավելի բարձր տարիքի երեխաների մահացությունը` 54% -80%-ով, անվտանգության գոտի կապելու դեպքում 10 տարեկանից բարձր (150 սմ և ավելի հասակ ունեցող) երեխաների վթարների մահացու ելքը` 40-70 %-ով:

 

ՃՏՊ վնասվածքները հնարավոր է կանխարգելել: Մինչև 7 տարեկան երեխաների համար պետք է օգտագործել car seat, 7 տարեկանից բարձր երեխաները պետք է օգտագործեն ամրագոտի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում