ՄՄերի Եգորյան

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Օգոստոսի 22-ին՝ ժամը 08:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քարն ընկել է Շրջանցիկ թունելից դեպի Զովունի տանող ավտոճանապարհի երթևեկելի հատված․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում