ՀՀայկ Նավասարդյան

Երևանում մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը տեղում մահացել է

Երևանում մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը տեղում մահացել է

Օգոստոսի 19-ին՝ ժամը 13:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սարգսաշեն» նորակառույց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Կ․ Ա․) և «BMW» (վարորդ՝ Հ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաներից մեկական ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում